ՄԵՐ ՄԱՍԻՆ


«Բրայթ Ինդասթրի» ընկերությունը արտադրության ավտոմատացման սարքավորումների ներկրման, մատակարարման և արտադրությունների սպասարկման ոլորտում ճանաչված առաջատարներից է։

Հիմնադրվելով 2004թ․-ին՝ ընկերությունը կարողացել է կարճ ժամանակահատվածում հանդես գալ որպես «Բրայթ Ինդասթրի» ընկերությունների խումբ և մասնաճյուղեր բացել Վրաստանում, Ռուսաստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում։


Ընկերության նպատակն է ապահովել գործող և նոր հիմնվող արտադրությունների անխափան աշխատանքը՝ մատակարարելով միայն որակյալ սարքավորումներ։ Մեր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ մենք դարձել են ոլորտի ամենանորարար ընկերությունը, որն ունակ է համալիր լուծել որակյալ սարքավորումների մատակարարումը։ Աշխատանքին նվիրվածությունը մեր հետագա հաջողությունների գրավականն է:


Ընկերության սկզբունքները`


ՈՐԱԿ - Միայն որակյալ սարքավորումների մատակարարումը համադրելով ներկրման սեղմ ժամկետների և մրցունակ գնային քաղաքականության հետ ապահովում են մեր հաճախորդների գոհունակությունն ու բազմամյա համագործակցությունը:


ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅՈՒՆ - Տարիների բազմամյա փորձը Հայաստանյան և միջազգային շուկաներում, ինչպես նաև մեր պարտականությունների ճշգրիտ կատարումը մեզ դարձրել է հուսալի գործընկեր թե մեր մատակարարների, թե գործընկերների համար։ 


ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ - Մեր թիմի կողմից  անընդհատ մշակվում և ներդրվում են նորարարական մտքեր ու տեխնոլոգիաներ, իսկ մեր կողմից առաջարկվող ծառայությունների լայն շրջանակը թույլ է տալիս արդյունավետ լուծել ցանկացած արտադրական խնդիր:


ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁ - Ունենք իրականացրած բազմաթիվ նախագծեր ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում, Ռուսաստանում, Արաբական Էմիրություններում, Ղազախստանում, Բուլղարիայում, Իրանում, Սաուդյան Արաբիայում, ինչի շնորհիվ ձեռք ենք բերել միջազգային հարուստ փորձ։


ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ  ԹԻՄ - Մեր ուժը մեր պրոֆեսիոնալ թիմի մեջ է։ Մեր մասնագետների համախմբված ու թիմային աշխատանքի շնորհիվ մենք առաջինն ենք շուկայում։


ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ  - Շնորհիվ նոր համագործակցությունների և նոր կապերի՝ մեր ընկերությունը շարունակում է զարգանալ և նոր մասնաճյուղեր հիմնել դառնալով ընկերությունների խումբ և ամրապնդելով իր դերը շուկայում:


Առաջարկվող ապրանքատեսականինմեր ընկերությունը ամենասեղմ ժամկետներում մատակարարում և պահեստավորում է արտադրության ավտոմատացման ոլորտի հայտնի սարքերի ու սարքավորումների լայն շրջանակ:


Ինժեներական թիմՄեր ինժեներական թիմի կողմից մշակված բազմաթիվ նախագծերը հաջողությամբ ներդրվել են ամենատարբեր արտադրություններում (սննդի արդյունաբերություն, կաթնամթերքի, մսամթերքի արտադրություն, հյութերի, հրուշակեղենի արտադրություն, պահածոյացում, շշալցում, փաթեթավորում, քարի, բետոնի արտադրություն և այլն)՝ ապահովելով արտադրական պրոցեսի անխափան աշխատանքը: Միջազգային փորձի առկայությունը թույլ է տալիս ամենանորարար տեխնոլոգիաները ներդնել արտադրություններում:


Հաճախորդների համալիր աջակցում – Մենք իրականացնում ենք կոմպլեքս ինժեներական աջակցում և սարքավորումների կոմպլեքս մատակարարում: Իրականացնում ենք երաշխիքային և ետերաշխիքային սպասարկում, ինչպես նաև ինչպես նաև մեր հաճախորդների համար անցկացնում ենք անվճար ուսուցում՝ հետագա խնդիրները սեփական ուժերով լուծելու համար:


Մեր ամենօրյա աշխատանքում մենք օգտագործում ենք ամենաժամանակակից մեթոդներն ու ոչ ստանդարտ մոտեցումները՝ Հայաստանի արտադրող ձեռնարկություններում ներդնելով իննովացիոն նախագծեր, զարգացնում ենք լրացուցիչ ծառայությունների հսկա շարք, որոնք անհրաժեշտ են մեր հաճախորդներին։


Այսօր  «Բրայթ Ինդասթրի»  ընկերությունը ներկայանում  է  որպես՝

  • Ավտոմատացման ոլորտի համաշխարհային հայտնի բրենդների հետ սերտ համագործակցություն
  • Արտադրություններում հանդիպող խնդիրների լուծման կոմպլեքս մոտեցում և հաճախորդներին մաքսիմալ աջակցություն՝ արտադրության մեջ ցանկացած նորարար տեխնոլոգիաների ներդրման բոլոր փուլերում
  • Սարքավորումների պահեստավորում, մատակարարման սեղմ ժամկետներ
  • Միջազգային փորձի առկայություն
  • Երիտասարդ և փորձառու մասնագետներ, ովքեր ավտոմատացման ոլորտում հանդիսանում են ճանաչված փորձագետներ
  • Հայաստանյան և միջազգային արտադրական խոշոր ընկերությունների վստահություն
  • Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանի Դաշնությունում և Արաբական միացյալ   էմիրություններում գործող ներկայացուցչությունների լայն ցանց
  • Ոլորտային ցուցահանդեսների ակտիվ մասնակից
  • Հաջողակ գործընկերային հարաբերությունների երաշխիք


Իր հիմնադրման օրվանից «Բրայթ Ինդասթրի» ընկերությունը դարձել է շուկայի լուրջ առաջատար` սերտ գործընկերային հարաբերություններ հաստատելով ավտոմատացման ոլորտի խոշոր մատակարարների հետ։ Մեր գործընկերներից յուրաքանչյուրը իր ոլորտի առաջատարն է և արտադրում է այն բոլոր սարքավորումները, որոնք անհրաժեշտ են ցանկացած արտադրության՝ հաշվի առնելով ժամանակի և տարբեր արտադրությունների պահանջները։


Որակյալ սարքավորումների հետ մեկտեղ «Բրայթ Ինդասթրի» ընկերությունը առաջարկում է լրացուցիչ ծառայությունների լայն շրջանակ, որոնք թույլ են տալիս մաքսիմալ արդյունավետ լուծել ոչ միայն կոնկրետ տեխնիկական խնդիրները, այլ նաև արտադրական պրոցեսի, հաստոցների մոդերնիզացիայի հետ կապված բոլոր հարցերը։


Ընկերությունը իրականացնում է կոմպլեքս ինժեներական աջակցում, որը մեր հաճախորդներին թույլ է տալիս տնտեսել ժամանակ և միջոցներ արտադրության մոդերնիզացման, վերազինման ժամանակ։ Ելնելով հաճախորդի տեխնիկական պահանջից և նախատեսած բյուջեից՝ մեր փորձառու ինժեներների խումբը տալիս է բոլոր հնարավոր շահավետ լուծումների տարբերակները, ինչպես նաև անցկացնում է անվճար ուսուցում՝ հետագա խնդիրները սեփական ուժերով լուծելու համար։


«Բրայթ Ինդասթրի» ընկերության ինժեներական կենտրոնը տարբեր արտադրությունների համար մշակում է զանազան իննովացիոն նախագծեր․

  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՊՐՈՑԵՍՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐԽԻՎԱՑՄԱՆ ՀԵՌԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
  • ԲԵՏՈՆԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
  • ԲԵՌՆԱՏԱՐ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿՇՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
  • ՀՈՒՄՔԻ ԴՈԶԱՎՈՐՄԱՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
  • ՔԱՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՍՏՈՑՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
  • ՇԱՏՐՎԱՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
  • ԱՍԻՆԽՐՈՆ ՇԱՐԺԻՉՆԵՐԻ ՍԻՆԽՐՈՆԻԶԱՑԻԱՅԻ ՀԱՄԱԿԱՐԳ
  • ՎԵՐԱՄԲԱՐՁ ԿՌՈՒՆԿՆԵՐԻ ՇԱՐԺԻՉՆԵՐԻ ԱՐԱԳՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
  • ՍԵՐՎՈՇԱՐԺԻՉՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԴԻՐՔԱՅԻՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
  • ԽԱՌԱՏԱՅԻՆ ՀԱՍՏՈՑՆԵՐԻ ԹՎԱՅԻՆ NC ԵՎ CNC ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
  • ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՀՈՍԱՆՔԻ ԱՎՏՈՄԱՏ ՄԻԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
  • ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
  • Եվ այլն


Մեր բոլոր մասնագետները, ովքեր զբաղվում են մոնտաժման, կարգաբերման, դիագնոստիկայի, հաստոցների և հոսքագծերի վերանորոգման, դրանց սպասարկման և ծրագրավորման աշխատանքներով, անընդմեջ բարձրացնում են իրենց որակավորումը՝ անցնելով տարբեր կուրսեր ոչ միայն ՀՀ-ում, այլ նաև միջազգային շուկաներում, որտեղ գործում են ընկերության ճյուղերը


Տարիների վստահելի համագործակցությունը թույլ է տալիս արտադրություններում հանդիպող խնդիրները լուծել ոչ միայն մեր մասնագետների միջոցով, այլ նաև օգտագործել մեր մատակարարների ամողջ ինժեներատեխնիկական պոտենցիալը։

Փորձի փոխանակումը մեր ընկերության աշխատանքի կարևոր բաղկացուցիչն է։


«Բրայթ Ինդասթրի» ընկերությունը անընդհատ զարգացնում է իր ծառայություններն ու առաջարկվող ապրանքատեսականին՝ ելնելով արտադրության ոլորտի պահանջներից։ Մենք հին մեթոդների հետ մեկտեղ գտնում ենք ժամանակակից և էֆֆեկտիվ լուծումներ։

Մենք մեր հաճախորդների և գործընկերների հետ պահպանում ենք սերտ և ջերմ հարաբերություններ, ինչը թույլ է տալիս միշտ տեղյակ լինել նոր տեխնոլոգիաներին և ավտոմատացման ոլորտի նոր տենդենցներին։