ԵՏ ՎԵՐԱԴԱՐՁ


Առաքված ապրանքը անհրաժեշտ է բացել առաքիչի ներկայությամբ, ստուգել դրա համապատասխանությունը կատարված պատվերին, այնուհետև կատարել վճարում:


Պատշաճ որակի ապրանքը ընդունվում է ետ, եթե նշված ապրանքը չի օգտագործվել, պահպանված են դրա ապրանքատեսքը, սպառողական հատկությունները, ապրանքային պիտակները, ինչպես նաև վաճառված ապրանքի հետ սպառողին տրված հսկիչ դրամարկղային կտրոնը:


Գնորդն իրավունք ունի վերադարձնել պատշաճ որակի ապրանքը գնում կատարելուց հետո 14 օրվա ընթացքում` ներառյալ գնման օրը:

Վերադարձը կատարում է մեր գրասենյակում` նախորոք օպերատորին տեղեկացնելով:


Պատվերը չեղարկելուց և ապրանքի վերադարձից հետո գումարը վերադարձվում է գնորդի կողմից նշված հաշվեհամարին կամ կանխիկ:

Գումարը հաշվեհամարին փոխանցվում է ապրանքի վերադարձից հետո ոչ ուշ, քան 3 բանկային օրվա ընթացքում, իսկ կանխիկը վերադարձվում է նույն օրը։