ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ



Սույն Գաղտնիության Քաղաքականությունը կարգավորում է www.bi-int.am կայքի ("այսուհետ` “Կայք”) օգտատերերից ստացված տեղեկատվության հավաքագրման, կիրառման, պահպանման և բացահայտման եղանակները:


Սույն Գաղտնիության Քաղաքականությունը կիրառվում է կայքի և բոլոր ապրանքների, ծառայությունների և «Բրայթ Ինդասթրի» ՍՊ ընկերության կողմից հասանելի ցանկացած այլ ծրագրակազմերի նկատմամբ:


Սույն Գաղտնիության Քաղաքականությամբ սահմանված են օգտատերերի իրավունքներն և պարտականություները: Եթե Դուք համաձայն չեք սույն Գաղտնիության Քաղաքականությամբ սահմանված պայմանների հետ, ապա Դուք իրավունք չունեք օգտվել սույն ծառայություններից:



1. Անձնական տվյալներ


«Բրայթ Ինդասթրի» ՍՊ ընկերությունն իրավունք ունի օգտատերերից ստանալ անձնական տվյալներ տարբեր եղանակներով, ներառյալ՝ օգտատերերի մեր կայք այցելության, հարցումներին արձագանքելու, ձևաթերթիկներ լրացնելու միջոցով, ինչպես նաև այլ գործունեություն ծավալելու, ծառայություններից, ֆունկցիաներից կամ աղբյուրներից օգտվելու միջոցով, որոնք հասանելի են մեր կայքում: Օգտատերերից, անհրաժեշտության դեպքում, կպահանջվի տրամադրել իրենց անունը և էլեկտրոնային փոստի հասցեն: Օգտատերերը, ինչևիցե, իրավունք ունեն մեր կայք այցելել անանուն կարգավիճակով: Մենք օգտատերերից անձնական տվյալները հավաքագրում ենք միայն այն դեպքում, եթե նրանք իրենց կամքով ցանկանում են մեզ տրամադրել նման տվյալները: Օգտատերերը միշտ իրավունք ունեն հրաժարվել իրենց անձնական տվյալները Մեզ տրամադրելուց, բացառությամբ այն դեպքերից, եթե վերջիններս նպատակ ունեն կատարել կայքի հետ կապված համապատասխան գործողություններ:


2. Ոչ անձնական բնույթի տվյալներ


«Բրայթ Ինդասթրի» ՍՊ ընկերությունն իրավունք ունի հավաքել օգտատերերի մասին ոչ անձնական բնույթի տվյալներ ամեն անգամ, երբ վերջիններս կապ հաստատեն մեր կայքի հետ: Ոչ անձնական բնույթի տվյալները կարող են իրենց մեջ ընդգրկել բրաուզերի անվանումը, համակարգչի տեսակը, տեխնիկական տվյալներ օգտատերերի վերաբերյալ և մեր կայքի հետ կապ հաստատելու միջոցները, ինչպիսիք են օպերացիոն համակարգի տեսակը, ինտերնետային ծառայության պրովայդերի անունը և այլ համանման տեղեկություններ:

 

3. Ինտերնետային բրաուզերի քուքիներ ( «Cookie» ) 


«Cookie»-ները փոքր ֆայլեր են, որոնք որևէ կայք կամ ծառայություն մատուցող ուղարկում է Ձեր համակարգչի կոշտ սկավառակին վեբ-բրաուզերի միջոցով (Ձեր թույլտվության դեպքում), և որոնք թույլ են տալիս տվյալ կայքի կամ ծառայություն մատուցողի համակարգերին ճանաչել Ձեր բրաուզերը և որսալ ու հիշել որոշակի տեղեկատվություն: Դրանք օգնում ենք մեզ հասկանալ Ձեր նախընտրությունները՝ հիմնվելով կայքում իրականացված Ձեր նախկին կամ ընթացիկ գործողությունների վրա, ինչն իր հերթին մեզ հնարավորություն է տալիս բարելավել Ձեզ մատուցվող ծառայությունների որակը, և այն առավել արդյունավետ դարձնել: Մենք օգտագործում ենք «Cookie»-ները նաև կայքի գործածության և այցելությունների քանակի վերաբերյալ տվյալների ամբողջացման նպատակով, ինչն օգնում է բարելավել կայքը և նոր գործիքներ մշակել:

www.bi-int.am կայքը իրավունք ունի կիրառել “քուքիներ”` Օգտատիրոջ աշխատանքը ավելի արդյունավետ դարձնելու նպատակով: Օգտատերերը իրենց ընտրությամբ կարող են ինտերնետային բրաուզերի պարամետրերում համապատասխան փոփոխություն կատարելով անջատել քուքիների գրանցման ֆունկցիան, կամ միացնել քուքիների ուղարկման ազդանշանի ֆունկցիան: Նման դեպքերում անհրաժեշտ է տեղեկացված լինել այն մասին, որ կայքի որոշ բաժիններ կարող են սխալ գործել:


4. Հավաքագրված տեղեկությունների կիրառման եղանակները


«Բրայթ Ինդասթրի» ՍՊ ընկերությունն իրավունք ունի հավաքագրել և կիրառել օգտատիրոջ անձնական տվյալները


- հաճախորդի սպասարկումը բարելավելու նպատակով


Օգտատիրոջ կողմից տրամադրած տվյալները հնարավորություն կտան արձագանքել հաճախորդի սպասարկման պահանջներին` ավելի արդյունավետ բավարարելու նպատակով:


- օգտատիրոջ փորձը (աշխատանքը) անհատականացնելու նպատակով


«Բրայթ Ինդասթրի» ՍՊ ընկերությունն իրավունք ունի օգտագործել տվյալները ընդհանուր առմամբ` հասկանալու համար, թե ինչպես են օգտատերերը՝ որպես խումբ, օգտվում ծառայություններից և կայքում առաջարկված աղբյուրներից:


5. Օգտատերերի տվյալների պահպանման եղանակները


«Բրայթ Ինդասթրի» ՍՊ ընկերությունը կիրառում է տվյալների հավաքագրման, պահպանման և մշակման համապատասխան եղանակներ և անվտանգության միջոցներ՝ կայքում պահպանված անձնական տվյալները, օգտատիրոջ անունները, ծածկագիրը, գործարքի վերաբերյալ տեղեկությունները և տվյալները անիրավասու ներխուժումից, փոփոխումից, բացահայտումից կամ ոչնչացումից պաշտպանելու ուղղությամբ:


6. Օգտատիրոջ անձնական տվյալների տարածում


«Բրայթ Ինդասթրի» ՍՊ ընկերությունն իրավունք չունի այլ անձանց վաճառել կամ ժամանակավորապես տրամադրել օգտատերերի մասին անձնական տվյալները: Անձնական տվյալներ են համարվում ֆիզիկական անձին վերաբերող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը։

Անձնական տվյալների օգտագործում է համարվում դրանք որոշակի կամ անորոշ շրջանակի այլ անձանց փոխանցելուն կամ դրանց հետ ծանոթացնելուն ուղղված գործողություն, այդ թվում` զանգվածային լրատվության միջոցներով անձնական տվյալները հրապարակելը, տեղեկատվական հաղորդակցման ցանցերում տեղադրելը կամ այլ եղանակով անձնական տվյալներն այլ անձի մատչելի դարձնելը։

Մենք իրավունք ունենք մեր գործընկերներին, վստահված անձանց և գովազդատուներին վերոնշյալ նպատակներից ելնելով տրամադրել ընդհանուր բնույթի ժողովրդագրական տեղեկություններ, որոնք պարունակում են անձնական տվյալներ մեր այցելուների և օգտատերերի մասին:


7. Գործող օրենք և իրավասություն


Մուտք գործելով կայք Օգտատերերը ընդունում են այն փաստը, որ վերջինից օգտվելու և այցելելու հետ կապված բոլոր հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով: Առաջացած վեճերը կարգավորվում են յուրաքանչյուր կողմի երկու ներկայացուցիչիներից բաղկացած հանձնաժողովի կողմից: Այն դեպքում, եթե կողմերը չգան համաձայնության, ապա նշված վեճերը կկարգավորվեն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով:


8. Սույն պայմանների ընդունումը


Կայքից օգտվելով՝ Օգտատերերը համաձայնվում են պահպանել սույն քաղաքականության պայմանները: Այն դեպքում, եթե օգտատերը համաձայն չէ քաղաքականության պայմանների հետ, ապա խնդրում ենք չօգտվել մեր կայքից կամ ծրագրերից: Մեր քաղաքականության մեջ փոփոխությունները հրապարակելուց հետո Օգտատիրոջ կողմից կայքից օգտվելը շարունակելը՝ փաստում է այն մասին, որ վերջինիս, ընդունում է քաղաքականության նման փոփոխությունները:


9. Հետադարձ կապ


Սույն Գաղտնիության Քաղաքականության, կայքից օգտվելու պայմանների կամ կայքում գործարքներ կատարելու վերաբերյալ հարցեր ունենալու դեպքում, խնդրում ենք կապնվել մեզ հետ՝ +374 11 577004 հեռախոսահամարով: 

 

10. Գաղտնիության քաղաքականության փոփոխություն


«Բրայթ Ինդասթրի» ՍՊ ընկերությունն իր հայեցողությամբ իրավունք ունի ցանկացած պահի փոփոխություն մտցնել սույն Գաղտնիության Քաղաքականությունում: Փոփոխություն մտցնելու դեպքում էջի ստորին մասում կնշվի վերջին փոփոխման ամսաթիվը: